ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Քոչարյանը դատարան չի եկել` նա չի ծանուցվել

Քոչարյանը դատարան չի եկել` նա չի ծանուցվել
27.07.2018 | 12:56

Շենգավիթի վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը երեկ քննել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու միջնորդությունը: Քոչարյանը դատական նիստին չի ներկայացել, քանի որ դեռևս ծանուցում չի ստացել: Նրա փաստաբանները հայտարարեցին, որ դատական նիստը հետաձգելու միջնորդություն են ներկայացնելու։ Մարտի 1-ի գործի շրջանակներում Հատուկ քննչական ծառայությունում վկայի կարգավիճակով հարցաքննությունից հետո Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք առաջադրվեց քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը։

ՀՔԾ-ն միջնորդություն ներկայացրեց Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` Քոչարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: Հայաստանում սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու միջնորդությամբ դատական նիստը երեկ հետաձգվեց և կկայանա հուլիսի 27-ին, ժամը 11-ին։

Դիտվել է՝ 1905

Մեկնաբանություններ